Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն օրերս հայտարարել է, որ Արևմուտքը Հայաստանին դիտարկում է սոսկ որպես գործիք Ռուսաստանի դեմ պայքարում՝ նպատակ ունենալով քաղաքական դաշտը մաքրել Մոսկվայի և Երևանի միջև առողջ հարաբերությունների օգտին հանդես եկող ուժերից: Նա ընդգծել է, որ Ռուսաստանի հետ ձևավորված կապերի խզումը Հայաստանի շարքային քաղաքացիների համար կհանգեցնի անխուսափելի ծանր հետևանքների:               
 

Պատրաստ է կանգնել Ժիրայր Սեֆիլյանի կողքին

Պատրաստ է կանգնել Ժիրայր Սեֆիլյանի կողքին
29.05.2013 | 15:42

Ազատամարտիկ, լրագրող Սուրեն Սարգսյանը մշտապես սատարել է ընդդիմադիր քաղաքական ուժերին, հանդես եկել հրապարակային ելույթներով ինչպես 2003-ի հետընտրական զարգացումներից հետո, այնպես էլ` 2008-ի շարժման ժամանակ:

Նախախորհրդարանն այսօր հանդես է գալիս հանրահավաքներով, հանդիպում ժողովրդի հետ, առաջարկում ձևավորել այլընտրանքային իշխանության մարմիններ, կնքել քաղաքացիական պայմանագրեր և դրանց միջոցով ստանալ յուրաքանչյուր քաղաքացու լիազորությունը` իշխանափոխություն իրականացնելու համար:
Պատրա՞ստ է Սուրեն Սարգսյանը սատարել Նախախորհրդարանին իր նախաձեռնություններում:
«Միանշանակ պատրաստ եմ կանգնել իրենց կողքին: Մասնավորապես` Ժիրայր Սեֆիլյանը և Գարեգին Չուգասզյանն այս տարիների ընթացքում իրենց դրսևորեցին որպես ազնիվ մարդիկ, մյուս ընդդիմադիրների նման չվազեցին իշխանության նետած թուլափայերի հետևից: Ես կարծում եմ, իրենք ընդդիմադիրի այն տեսակն են, որոնց կողքին կարող եմ կանգնել անվերապահորեն»,- ասաց Սուրեն Սարգսյանը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 3431

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ